Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Sotheby’s-ի աճուրդում վաճառվել են Մարսել Պրուստի նամակներն ու չհրապարակված ձեռագրերը

Sotheby’s-ի աճուրդում վաճառվել են Մարսել Պրուստի նամակներն ու չհրապարակված ձեռագրերը
01.06.2016 | 13:00

Ֆրանսիացի հայտնի գրող Մարսել Պրուստի լուսանկարները, անձնական նամակները և մի քանի չհրապարակված ձեռագրեր Փարիզում անցկացված Sotheby’s-ի աճուրդում վաճառվել են 1,2 մլն եվրոյով: Պրուստի իրերի անձնական հավաքածուն վաճառքի է դրել նրա բարեկամուհին` 41-ամյա Պատրիցիա Մանթ-Պրուստը: Աճուրդի կազմակերպիչները հավաքածուն գնահատում էին 520-700.000 եվրո: Աճուրդի գլխավոր նմուշներից է եղել «պաստառը», որը կապված է նրա գրքերից մեկի հետ: Մասնագետները գնահատել են 20-25000 եվրո:

«Պաստառը» մեծ թուղթ է՝ կազմված սոսնձված ձեռագրերի մասնիկներից և թղթերից: Նախքան աճուրդը՝ այդ լոտը հայտնի չի եղել և վաճառվել է 111000 եվրոյով: Աճուրդում է եղել 17-ամյա հեղինակի հայտնի լուսանկարը, որը վաճառվել է 10600 եվրոյով:

Դիտվել է՝ 1256

Մեկնաբանություններ